Ավինյանն առաջարկում է չեղարկել իրենց շինաղբը ոչ սահմանված վայրերում թափող կառուցապատողների շինթույլտվությունները

3 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց «Լույսեր» թաղամասում շինարարական աղբի կուտակման խնդրին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջոյանին խնդրեց ներկայացնել «Լույսեր» թաղամասում շինարարական աղբի կուտակման հետ կապված խնդիրը։

««Լույսեր» թաղամասում շինաղբի կուտակման փաստի հետ կապված կարող եմ ասել, որ նախորդ շաբաթվա վերջին օրերին մեր ստորաբաժանման ղեկավարի հանձնարարությամբ են ձեռնարկվել են միջոցներ, որպեսզի կարողանանք այդ աղբի տեղափոխումը իրականացնել։ Երեք օրվա ընթացքում շուրջ 60 բեռնատար մեքենաներով իրականացվել է աղբի տեղափոխում, այսօր աշխատանքները շարունակվելու է։ Բայց հարկ եմ համարում նշել, որ դեռ կուտակված աղբը բավականին շատ է։ Մեզ նաև օգնել են նաև հարակից տարածքի կառուցապատողները, որոնք 5-ն է։ Հարկ եմ համարում նշել, որ շինաղբը հարակից տարածքի կառուցապատողների կողմից չի տեղափոխվել այդտեղ, դա արել են այլ սուբյեկտներ»,- մանրամասնեց Խոջոյանը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ պետք է նախ հասկանալ, թե որ կառուցապատողներն են, որ այդպիսի գործելաոճ են որդեգրել։ «Հայտնաբերելուց հետո մենք պետք է գտնենք նրանց շինթույլտվություններն առհասարակ չեղարկելու մեթոդը, թող գնան սնանկանան դրանք։ Որովհետև, եթե նրանք այդքան փնթի են՝ իրենց մոտեցումներով և իրենց էությամբ, որ իրենց շինաղբը որտեղ պատահի կարող են տանել ու թափել, պետք է նրանց շինթույլտվությունները չեղարկել։ Խնդրում եմ ուսումնասիրել իրավական մեթոդները, ես վստահ եմ, որ դրանք կան։ Մի քանիսին, եթե վերջնականապես կտրենք, վստահ եմ, որ այս երևույթն էլ կվերանա»,- ասել է Ավինյանը։

Ռուբեն Խոջոյանը տեղեկացրեց, որ «Լույսեր» թաղամասի հարակից տարածքի կառուցապատողներից մեկն առաջարկել է իր կողմից տեսախցիկներ տեղադրել, որպեսզի կրկնվելու դեպքում հնարավոր լինի գտնել այդ տարածքում շինաղբը թափողներին։

«Պարոն Խոջոյան, ես հանձնարարում եմ գտնել կոնկրետ կառուցապատողների, որոնք տանում իրենց շինաղբը ոչ սահմանված վայրերում թափում են, դրանց անունները ինձ ներկայացրեք, մենք կհասկանանք, թե ոնց վարվենք նրանց հետ»,- եզրափակեց Տիգրան Ավինյանը։

Հայերեն English

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան