Իրան

Իրանի դեմ պատերազմի մեկնարկից ի վեր Թեհրանում տարհանվել է ութ հիվանդանոց

1 րոպեի ընթերցում

Իրանի դեմ պատերազմի մեկնարկից ի վեր Թեհրանում տարհանվել է ութ հիվանդանոց

Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ փետրվարի 28-ից ի վեր Միացյալ Նահանգների և Իսրայելի սկսած ռազմական գործողությունների հետևանքով տարհանվել է մայրաքաղաք Թեհրանի ութ հիվանդանոց։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հարձակումների հետևանքով վնասվել է 54 շտապօգնության կենտրոն, 46 բժշկական բաժանմունք, 216 առողջապահական կենտրոն և 41 շտապօգնության մեքենա։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Քուվեյթը, Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Օմանը, Բահրեյնը, Իրաքը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում