Իրան

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով անցումը այլևս երբեք նախկինը չի լինի

1 րոպեի ընթերցում

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով անցումը այլևս երբեք նախկինը չի լինի

Հորմուզի նեղուցով նավերի անցման ռեժիմը երբեք չի լինի նախկինը, հատկապես Միացյալ Նահանգների և Իսրայելի համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Ռազմածովային ուժերը։

«Հորմուզի նեղուցը երբեք չի վերադառնա իր նախկին կարգավիճակին, հատկապես ԱՄՆ-ի և Իսրայելի համար», - ասվում է ԻՀՊԿ Ռազմածովային ուժերի հայտարարության մեջ X-ում։

Նշվում է, որ ԻՀՊԿ Ռազմածովային ուժերն «ավարտում են Պարսից ծոցում նոր կարգի սահմանման՝ Իրանի իշխանությունների պլանի իրականացման օպերատիվ նախապատրաստումը»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում