Երևան

Ավինյանը հանձնարարել է պատշաճ վարչարարություն իրականացնել Երևանի ավագանու պահանջները խախտող կառուցապատողների նկատմամբ

2 րոպեի ընթերցում

Ավինյանը հանձնարարել է պատշաճ վարչարարություն իրականացնել Երևանի ավագանու պահանջները խախտող կառուցապատողների նկատմամբ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է պատշաճ վարչարարություն իրականացնել այն կառուցապատողների նկատմամբ, որոնք կխախտեն Երևանի ավագանու սահմանած պահանջները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետն այդ մասին ասել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։  

«Շատ կարևոր է, որ մեր պահանջները խախտած բոլոր կառուցապատողները պատշաճ կերպով տուգանվեն և նրանց նկատմամբ պատշաճ վարչարարություն իրականացվի, որովհետև այդ վարչարարությունից կախված են նաև հաջորդ տարվա նրանց արտոնությունները։ Հետևաբար, շատ կոնկրետ հանձնարական եմ տալիս՝ չպետք է այնպես ստացվի, որ վարչարարություն չիրականացվի որևէ կառուցապատողի նկատմամբ, որն ունի շեղումներ Երևանի ավագանու որոշումներից։ Այսինքն՝ բոլոր շինհրապարակները, որոնք Երևանում առկա են և չեն համապատասխանում ավագանու որոշումներին, պետք է տուգանվեն, նրանց նկատմամբ պետք է վարչարարություն իրականացվի։ Այսպես եղել է, բայց ուզում եմ հատուկ շեշտել, որ այս տարի ավելի մեծ ծավալով ուշադրություն պետք է սևեռենք դրա վրա, որովհետև դրանից նաև կախված են հաջորդ տարվա հնարավոր արտոնությունները՝ժամկետների երկարաձգման մասով։ Մենք այս պրոցեսներին հետևելու ենք ամենայն ուշադրությամբ, որովհետև սա ուղղակիորեն փոխկապակցված է լինելու  Երևանի սեփական եկամուտների հետ։ Սա նշանակում է, որ բոլոր դեպերում, երբ հստակ արձանագրվում է խախտումը, վարչարարությունը պետք է իրականացվի»,- հայտարարել է Երևանի քաղաքապետը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում