Մերձավոր Արևելք

Հարավային Կորեան նավթի փոխադրման նոր երթուղիների նպատակով նավեր կուղարկի Սաուդյան Արաբիա

1 րոպեի ընթերցում

Հարավային Կորեան նավթի փոխադրման նոր երթուղիների նպատակով նավեր կուղարկի Սաուդյան Արաբիա

Հարավային Կորեան նախատեսում է առաջիկա շաբաթների ընթացքում առնվազն հինգ նավ ուղարկել Սաուդյան Արաբիայի Յանբու նավահանգիստ՝ Կարմիր ծովում նավթի փոխադրման նոր երթուղիներ հաստատելու նպատակով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press լրատվական գործակալությունը, առևտրի, արդյունաբերության և ռեսուրսների նախարարությունն ապրիլի 6-ին հայտարարել է, որ նավերը փուլ առ փուլ կտեղակայվեն ապրիլի կեսերից սկսած։ Նրա խոսքով՝  նավերի թիվը կարող է աճել սաուդյան գործընկերների հետ կնքված պայմանագրերից կախված։

Պաշտոնյաները չեն հայտնել ներգրավված ընկերությունների անունները։

Իշխող կուսակցության պատգամավոր Ան Դո-գեոլը հայտնել է, Հարավային Կորեան նաև նախատեսում է հատուկ դեսպանորդներ ուղարկել Սաուդյան Արաբիա, Օման և Ալժիր՝ վառելիքի այլընտրանքային մատակարարում ապահովելու դիվանագիտական ​​ջանքերն ակտիվացնելու համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում