Իրան

Հույս ունեմ, որ այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան․ «Ռոսատոմ»-ի ղեկավար

1 րոպեի ընթերցում

Հույս ունեմ, որ այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան․ «Ռոսատոմ»-ի ղեկավար

Իրանի «Բուշեր» ատոմակայանում «Ռոսատոմ»-ի տարհանված աշխատակիցներն այս գիշեր, ամենայն հավանականությամբ, կհասնեն Հայաստան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտնել է «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։

Նա հայտնել է, որ տարհանվել է «Ռոսատոմ»-ի 198 աշխատակից։ Խումբը հաջողությամբ շարժվում է հայ-իրանական սահմանի ուղղությամբ։

«Իրանի իշխանությունների աջակցությամբ խմբի անդամները գիշերել են Սպահանում։ Ես հույս ունեմ, որ այս գիշեր նրանք արդեն կլինեն Հայաստանի տարածքում»,- ասել է Լիխաչովը։

Նա չի բացառել, որ հաջորդ շաբաթվա ընթացքում, երբ հնարավորություն լինի, աշխատակիցների տարհանման ևս մեկ ալիք լինի։

Լիխաչովն ավելի վաղ հայտնել էր, որ «Բուշեր» ատոմակայանից «Ռոսատոմ»-ի աշխատակիցների տարհանումը իրականացվելու է Հայաստանի տարածքով։  

Նախորդ օրն Ատոմային էներգիայի իրանական կազմակերպությունը հայտնել էր, որ «Բուշեր» ատոմակայանի մոտակայքում արկ է պայթել, որի հետևանքով վնասվել է շենքը, որից օգտվում են կայանի աջակցող ծառայությունները, մեկ աշխատակից զոհվել է։

Նշվել էր, որ ատոմային անվտանգության սպառնալիք չկա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում