Եվրոպա

Նիդեռլանդներում պայթյուն է տեղի ունեցել հրեական կազմակերպության շենքի մոտ

1 րոպեի ընթերցում

Նիդեռլանդներում պայթյուն է տեղի ունեցել հրեական կազմակերպության շենքի մոտ

Ապրիլի 4-ի լույս առավոտյան պայթյուն է որոտացել Նիդեռլանդների արևելքում գտնվող Նեյկերկ քաղաքում գործող հրեական բարեգործական կազմակերպության շենքի դիմաց։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Telegraaf թերթը։

Միջադեպը գրանցվել է Իսրայելի և հրեա ժողովրդի աջակցությանը միտված կրթական և բարեգործական գործունեությամբ զբաղվող «Քրիստոնյաները Իսրայելի համար» կազմակերպության կենտրոնակայանի մոտ։

Ոստիկանության տվյալներով՝ պայթյունի հետևանքով տուժածներ չկան։ Շենքին հասցվել է աննշան վնաս։ Կասկածյալներ և ձերբակալվածներ նույնպես չկան։

Ավելի վաղ՝ մարտի 13-ի գիշերը, պայթուցիկ սարք էր գործարկվել Նիդեռլանդների մեկ այլ քաղաքի՝ Ռոտերդամի սինագոգերից մեկում։ Պայթյունի հետևանքով հրդեհ էր բռնկվել։ Միջադեպի առնչությամբ ոստիկանությունը ձերբակալել էր չորս անձի։

Դրանից մեկ օր անց պայթյուն էր հնչել արդեն երկրի մայրաքաղաք Ամստերդամի հրեական դպրոցի մոտ։ Նիդեռլանդների իշխանությունները հայտարարել էին, որ երկու միջադեպերն էլ հակասեմական բնույթ են ունեցել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում