Վարչապետ Փաշինյանը ծանոթացել է Արմավիրի մարզում իրականացված ծրագրերին

6 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել իրականացված ծրագրերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետի առաջին կանգառը եղել է Վաղարշապատ համայնքի Էջմիածին բնակավայրի   թիվ 6 «Արևիկ»  մանկապարտեզում։ Սուբվենցիոն ծրագրի իրականացման արդյունքում հիմնանորոգվել է մանկապարտեզի շենքը, ինչպես նաև կատարվել են նոր եռահարկ մասնաշենքի կառուցման աշխատանքներ։ Շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 734 մլն  դրամ, որից ավելի քան 513 մլն դրամը հատկացվել է Կառավարության կողմից: Մանկապարտեզ է հաճախում 294 սան։ 

Հաջորդիվ վարչապետը ծանոթացել է Արաքս համայնքի Մեծամոր բնակավայրի միջնակարգ դպրոցի վերանորոգման աշխատանքներին։ Ծրագրի իրականացման արդյունքում բնակավայրն ունի վերանորոգված դպրոց՝ նախատեսված 188 աշակերտի համար։ Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է ավելի քան 190 մլն  դրամ։

Վաղարշապատ համայնքում Նիկոլ Փաշինյանին ներկայացրել են Լեռնամերձ բնակավայրում իրականացված գազիֆիկացման աշխատանքները։ Ծրագրի շրջանակում  կառուցվել են 2927.7 գծմ և  3047.4 գծմ գազատարներ, որոնց համար գործադիրը հատկացրել է, համապատասխանաբար, 21 մլն 956 հազար դրամ և 45 մլն 960 հազար դրամ։ 

Երկրի ղեկավարի հաջորդ կանգառը եղել է Հայթաղ բնակավայրի մանկապարտեզում, որտեղ ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով իրականացված 540 քմ մակերեսով վերակառուցման և միահարկ կցակառույցի շինարարության աշխատանքներին։ Մանկապարտեզ է հաճախում 90 երեխա։  Ծրագրի արժեքը կազմում է 233 մլն դրամ, որի 70 % -ը՝  ավելի քան 163 մլն դրամը,  հատկացվել է պետբյուջեից։

Մեծամոր համայնքում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է թիվ 3 մանկապարտեզի հիմնանորոգման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներին, որոնք իրականացվել են սուբվենցիոն ծրագրի շրջանակում։ Մանկապարտեզ է հաճախում 252 երեխա։ Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 514 մլն դրամ է, Կառավարության մասնաբաժինը կազմում է 360 մլն դրամ։

Վարչապետ Փաշինյանին ներկայացվել են Արմավիր համայնքի Տ-3-8 /Մ-5/ - Մայիսյան /Տ-3-47/ մարզային /տեղական/ նշանակության ավտոճանապարհի 0,8 կմ հատվածի միջին նորոգման աշխատանքները։ Կառավարությունը ծրագրի իրականացման համար հատկացրել է  85 մլն դրամ։

Վարչապետն Ալաշկերտում ծանոթացել է Հ. Քոչարի անվան միջնակարգ դպրոցում իրականացված վերանորոգման աշխատանքներին։ Դպրոցը վերանորոգվել է «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի շրջանակում, որի համար Կառավարությունը հատկացրել է  396 մլն 390 հազար դրամ։  Ալաշկերտի վերանորոգված դպրոցը նախատեսված է 263 աշակերտի համար։

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը եղել է Արմավիր քաղաքի թիվ 2 մանկապարտեզում։ Սուբվենցիոն ծրագրով վերակառուցվել է մանկապարտեզի շենքը։ Նախակրթարանն ունի  65 սան։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 281 մլն  դրամ, որից 70%-ը՝  197 մլն դրամը, հատկացրել է Կառավարությունը։

Երկրի ղեկավարին ներկայացվել են Արմավիրի Վ. Բախշյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի վերանորոգման աշխատանքները։ Դպրոցն ընդգրկվել է Կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի ցանկում։ Կառավարությունը ծրագրի իրականացման համար հատկացրել է 272 մլն 270 հազար դրամ։ Արմավիր բնակավայրի վերանորոգված դպրոցը նախատեսված  է 607 աշակերտի համար։

Բաղրամյան համայնքում վարչապետը ծանոթացել է ընկույզի 311 հա այգու հիմնման ներդրումային ծրագրին։ Նշվել է, որ մինչ այժմ տնկվել է 45,000 տնկի, դրանց թիվը նախատեսվում է հասցնել 90 հազարի։ Ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 5 մլրդ դրամ է։ Կառավարության կողմից ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2023-2025թթ ծրագրի շրջանակում ընկերությանը փոխհատուցվել է ավելի քան 76 մլն դրամ՝ ջրավազանի կառուցման համար։ Ընկերության բաժնեմասերի հիմնական սեփականատերը հանդիսանում է «Գրին Ինվեսթ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդը, որի հիմնական ներդրողներից է «Քեփիթալգեյթ Ֆանդ Լիմիթեդ» միջազգային ներդրումային ընկերությունը:

Նիկոլ Փաշինյանը Բաղրամյանում ծանոթացել է նաև 182,74 հա  դեղձի և նեկտարինի ինտենսիվ այգու հիմնման ներդրումային ծրագրին։ Դրա շրջանակում տնկվել է 344 520 տնկի։ Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 7 մլրդ դրամ է։ Ներդրումային ծրագիրն իրականացնող «Ֆեմիլի Գարդեն»  ՍՊԸ-ն ՀՀ Կառավարության   «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» ծրագրի շրջանակում ստացել է  ավելի քան 187 մլն դրամ փոխհատուցում։ ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի շրջանակում իրականացվում է վարկի ամբողջական տոկոսի սուբսիդավորում՝ 14%։

Վերոնշյալ ընկերությունների ղեկավարները շնորհակալություն են հայտնել ՀՀ Կառավարության բիզնեսի խթանման և նոր ներդրումային ծրագրերի իրականացման գործում ցուցաբերվող աջակցության և ինտենսիվ այգեգործությունը խթանող   անհրաժեշտ գործիքակազմեր ներդնելու համար։ 

Հայերեն Français Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում