Եվրոպա

ԵՄ-ն մտադիր չէ փոխել ռուսական հեղուկացված բնական գազից հրաժարվելու մասին որոշումը. FT

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն մտադիր չէ փոխել ռուսական հեղուկացված բնական գազից հրաժարվելու մասին որոշումը. FT

Եվրամիությունը մտադիր չէ փոփոխություններ մտցնել ռուսական ՀԲԳ-ի (հեղուկացված բնական գազի) ներմուծումը դադարեցնելու վերաբերյալ օրենսդրության մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Financial Times թերթը՝ հղում անելով ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Դեն Յորգենսենին։

Ինչպես նշում է թերթը, Յորգենսենը հայտարարել է, որ դրա փոխարեն ԵՄ-ի համար ընդունելի է էներգառեսուրսների լրացուցիչ մատակարարման հարցում հույսը դնել ԱՄՆ-ի և մյուս գործընկերների վրա։

Հունվարին ԵՄ խորհուրդը հաստատել է ռուսական ՀԲԳ-ի և խողովակաշարային գազի ներմուծումից փուլային հրաժարվելու վերաբերյալ կանոնակարգը։ Կարճաժամկետ պայմանագրերով ՀԲԳ-ի ներմուծման արգելքն ուժի մեջ կմտնի 2026 թ. ապրիլի 25-ից, իսկ երկարաժամկետ պայմանագրերի դեպքում՝ 2027 թ. հունվարի 1-ից։ Ռուսական խողովակաշարային գազի արգելքն ուժի մեջ կմտնի 2026 թ. հունիսի 17-ից՝ կարճաժամկետ պայմանագրերի դեպքում, իսկ երկարաժամկետի դեպքում՝ 2027 թ. նոյեմբերի 1-ից։

Ըստ «ՌԻԱ Նովոստի» գործակալության հաշվարկների՝ ռուսական գազի լիակատար արգելքի դեպքում ԵՄ-ն չի ստանա իր ներմուծման ավելի քան 17%-ը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում