Տնտեսություն

Մոսկվայում խորհրդակցություններ են անցկացվել Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների միջև

1 րոպեի ընթերցում

Մոսկվայում խորհրդակցություններ են անցկացվել Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների միջև

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև Մոսկվայում կայացել են խորհրդակցություններ՝ երկու երկրների՝ աֆրիկյան ուղղությամբ արտաքին քաղաքական առկա օրակարգի շուրջ: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպումը վարել են ՀՀ ԱԳ նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետի պաշտոնակատար Լևոն Պետրոսյանը և ՌԴ ԱԳ նախարարության  Աֆրիկայի հետ գործընկերության վարչության  պետ Տատյանա Դովգալենկոն:

Զրուցակիցները քննարկել են աֆրիկյան պետությունների, Աֆրիկյան միության և տարածաշրջանային այլ կառույցների հետ փոխգործակցության զարգացման հեռանկարները, աֆրիկյան երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնումն ու հումանիտար փոխգործակցության խորացումը, ինչպես նաև Աֆրիկայում տիրող իրավիճակը և անվտանգային խնդիրները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում