Իրան

Իրանը հայտնել է, որ խոցել է ամերիկյան երկրորդ F-35 կործանիչը

1 րոպեի ընթերցում

Իրանը հայտնել է, որ խոցել է ամերիկյան երկրորդ F-35 կործանիչը

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է, որ խոցել է երկրորդ ամերիկյան F-35-ը, որը թռչում էր Իրանի կենտրոնական հատվածի երկնքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Ըստ ԻՀՊԿ-ի՝ ինքնաթիռն «ամբողջությամբ ոչնչացվել է և կործանվել». օդաչուի մասին որևէ տեղեկություն չի հաղորդվում։

Նշվում է, որ հաշվի առնելով ուժգին պայթյունը՝ օդաչուի կատապուլտացվելու հավանականությունը փոքր է։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) դեռևս չի արձագանքել այս հաղորդագրություններին։

Իսրայելը և ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողություններ են սկսել փետրվարի 28-ից՝ հայտարարելով, որ ռազմական արշավի նպատակն է Իրանին հրթիռային ծրագրից և միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից զրկելը։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանային երկրներում տեղակայված ամերիկյան ուժերին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում