Իրան

ԱՄՆ-ից հայտնել են, որ «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը շարունակում է աշխատանքը՝ Իրանի կողմից հարվածի ենթարկվելու լուրերի ֆոնին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ից հայտնել են, որ «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը շարունակում է աշխատանքը՝ Իրանի կողմից հարվածի ենթարկվելու լուրերի ֆոնին

Իրանի կողմից ամերիկյան ռազմածովային ուժերի «Աբրահամ Լինքոլն» ավիակրին հարվածներ հասցնելու մասին հաղորդագրությունների ֆոնին ԱՄՆ զինված ուժերից հայտնել են, որ ավիակիրն առաջվա պես շարունակում է գործողություններ կատարել, իրականացնում է տախտակամածային ավիացիայի թռիչքներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

Ավելի վաղ հրամանատարությունը հայտնել էր, որ ավիակիրը ներկայում մարտական ​​առաջադրանքներ է իրականացնում Արաբական ծովի շրջանում։

CENTCOM-ի հաղորդագրությունը հրապարակվել է այն բանից հետո, երբ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել էր, որ հարվածներ է հասցրել «Աբրահամ Լինքոլն» ավիակրին։ Ըստ իրանական Press TV հեռուստաալիքի՝ ԻՀՊԿ-ն հայտարարել էր, որ ավիակրի ուղղությամբ արձակվել է չորս «Քադր» բալիստիկ հրթիռ, որոնք ունեն գործողության մինչև 2000 կմ հեռահարություն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում