Մերձավոր Արևելքում նոր հարվածներ են արձանագրվել

1 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է Իրանից երկրի տարածք արձակված հրթիռների մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Պաշտպանական համակարգերն աշխատում են սպառնալիքի կանխման ուղղությամբ», - հաղորդել է ԻՊԲ մամուլի ծառայությունը:

Շչակներ են հնչել Իսրայելի կենտրոնական հատվածի տասից ավելի բնակավայրերում, այդ թվում՝ Թել Ավիվում: Տուժածների մասին տեղեկատություն առայժմ չի ստացվել:

Իր հերթին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մամուլի ծառայությունը հայտնել է, որ հարվածների 91-րդ ալիքի ընթացքում ԻՀՊԿ-ն գրոհել է ԱՄԷ-ում ամերիկյան կործանիչների օդաչուների և ինժեներների տեղակայման վայրի և Քուվեյթում MQ-1 անօդաչու թռչող սարքերի դիրքերի վրա, ինչպես  նաև չորս թևավոր հրթիռ է արձակել ԱՄՆ ռազմածովային ուժերի «Աբրահամ Լինքոլն» ավիակիրների խմբի վրա։

«Այդ գործողության ընթացքում ամերիկացի ագրեսորների «Աբրահամ Լինքոլն» ավիակրի հարվածային խումբը Հնդկական օվկիանոսի հյուսիսում հարձակման է ենթարկվել չորս «Քադր-380» թևավոր հրթիռներով», - մեջբերում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը հայտարարությունից մի հատված։

Հայերեն Русский

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները