Առողջության ապահովագրության շրջանակներում պետբյուջեից ծախսվել է շուրջ 28.5 միլիարդ դրամ միայն թոշակառուների մասով

2 րոպեի ընթերցում

Առողջության ապահովագրության շրջանակներում արդեն 2 միլիոն 277 հազար 479 այց է գրանցվել բուժհաստատություններում, որից 105 հազար 670-ը՝ հիվանդանոցային։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ առողջության համընդհանուր ապահովագրության վիճակագրությունը շատ խոսուն է։

Փաշինյանը հստակեցրեց, որ այս թիվը վերաբերում է այցերին, այսինքն՝ մեկ մարդը, հնարավոր է, մեկից անգամից ավելի է այցելել։

«Ես կարծում եմ, որ շատ կարևոր է արձանագրել հետևյալը՝ 65+ տարիքի թոշակառուների թիվը, որոնք առողջության ապահովագրությունից օգտվել են՝ 221 հազար 361։ Այս է պատճառը, որ մենք գործնականում ամեն գյուղում, թաղամասում, փողոցում հանդիպում ենք կոնկրետ մարդու, որն օգտվել է առողջապահության ապահովագրությունից»,-ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ապահովագրության շրջանակներում ՀՀ պետական բյուջեից ծախսվել է 28 միլիարդ 438 միլիոն դրամ գումար միայն 65+ տարիքի անձանց մասով։ Ընդ որում՝ հունվարի 1-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում 361 թոշակառու օգտվել է 4 միլիոն դրամ և ավելի, 892-ը՝ 2-4 մլն դրամ, իսկ 3883-ը՝ 1-2 մլն դրամ,  7365-ը՝ 500 հազարից -1 մլն դրամ, իսկ 34 հազարը՝ 100 հազար դրամից 500 հազար դրամ արժողությամբ առողջապահական ծառայություններից։

Բացի այդ՝ ավելի քան 140 հազար քաղաքացի էլ օգտվել է 50 հազար դրամ արժողությամբ ծառայություններից։  

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան