Մերձավոր Արևելք

Մուսուլմանական մի շարք երկրներ դատապարտել են պաղեստինցիների նկատմամբ մահապատժի վերաբերյալ Իսրայելի նոր օրենքը

1 րոպեի ընթերցում

Մուսուլմանական մի շարք երկրներ դատապարտել են պաղեստինցիների նկատմամբ մահապատժի վերաբերյալ Իսրայելի նոր օրենքը

Ութ մուսուլմանական երկիր խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից ընդունված օրենքը, որը թույլ է տալիս մահապատժի ենթարկել այն պաղեստինցիներին, որոնք դատապարտվել են իսրայելցիների սպանելու համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հայտարարությանը միացել են Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Հորդանանը, Ինդոնեզիան, Պակիստանը, Կատարը, Թուրքիան և Արաբական Միացյալ Էմիրությունները։

Հայտարարության մեջ նաև ընդգծվել է խիստ անհրաժեշտությունը՝ ձեռնպահ մնալ այնպիսի միջոցառումներից, որոնք կարող են սրել լարվածությունը։

Օրենքը նաև քննադատության է արժանացել Միավորված ազգերի կազմակերպության և Եվրամիության կողմից, մինչդեռ Միացյալ Նահանգները հայտարարել է, որ Իսրայելն ունի սեփական օրենքները որոշելու ինքնիշխան իրավունք։

Մահապատիժը տեղի կունենա կախաղանի միջոցով և կկիրառվի Արևմտյան ափի պաղեստինցիների նկատմամբ, որոնք դատապարտվել են ազգայնական դրդապատճառներով սպանությունների համար։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում