Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են շարունակել քննարկումները հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման հարցի շուրջ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 1-ին Մոսկվա կատարած այցի ընթացքում ռուս գործընկերների հետ մանրամասն քննարկել է հայկական երկաթուղային ցանցի կոնցեսիոն կառավարումը Հայաստանի և Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող այլ երկրի փոխանցելու հարցը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այո, այդ հարցը մանրամասն քննարկվել է, մենք մանրամասն զրույց ենք ունեցել, մեր դիրքորոշումները և տեսակետները ներկայացրել ենք, լսել ենք ռուսաստանցի գործընկերների դիրքորոշումները, և պայմանավորվել ենք քննարկումները շարունակել։ Քննարկումների իմաստը հետևյալն է. խնդիրը ձևակերպված է ընդամենը մեկ նախադասության մեջ, որ Հայաստանի Հանրապետությունն այս պայմաններում իր մրցակցային պոտենցիալ առավելությունները կորցնում է։ Մեր խնդիրն է, որ Հայաստանը իր մրցակցային պոտենցիալն ամբողջությամբ իրացնելու հնարավորություն ստանա։ Մենք Ռուսաստանի հետ կապված ոչ միայն խնդիր չունենք, այլև բարձր ենք գնահատում մեր բարեկամական հարաբերությունները և որևէ կերպ չենք ուզում վնաս հասցնել Ռուսաստանի շահերին։ Բայց մյուս կողմից այս իրադրությունը մեր մրցակցային առավելություններն օգտագործելու հնարավորություն չի տալիս, և մենք միասին պետք է մտածենք, թե ինչ լուծում ենք գտնում»,- ասել է վարչապետը։

Հայկական երկաթուղային ցանցի կոնցեսիոն կառավարումը Հայաստանի և Ռուսաստանի համար ընդունելի որևէ երկրի փոխանցելու առաջարկն ավելի վաղ արել էր հենց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ռուսական կողմի կառավարման պայմաններում հայկական երկաթուղին զրկվում է որոշ մրցակցային առավելություններից, քանի որ կան երկրներ, որոնք հրաժարվում են օգտվել հայկական երկաթուղու հնարավորություններին այն պատճառով, որ դրա կառավարումը իրականացնում է Ռուսաստանը։ 

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ապրիլի 2-ին հայտարարել է, որ հայկական երկաթուղային ցանցի կոնցեսիոն կառավարումը երրորդ երկրի վաճառելու որևէ օբյեկտիվ պատճառ չկա։

Հայերեն العربية English فارسی ქართული Русский Türkçe 中文

Արարատում կկառուցվի 2 բազմաբնակարան շենք՝ 198 բնակարանով. 48-ը կտրամադրվի տարիներ շարունակ բնակարանի սպասող ընտանիքներին

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի 26 աշխատանք ավարտվել է

Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Կառավարությունը 43 մլն դրամ է հատկացրել «Մերիդիան» էքսպո կենտրոնի հարակից տարածքի ասֆալտապատման համար

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Մոնղոլիայի միջև վիզային համաձայնագրում փոփոխությունների վավերացմանը

ՀՀ կառավարության նիստ

Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին

Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Երևանի քաղաքապետը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին

Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին