Ռուսաստանը պատրաստ է օգնել կարգավորելու Իրանի շուրջ հակամարտությունը. Պեսկով

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը պատրաստ է նպաստել Իրանի շուրջ հակամարտության կարգավորմանը և այդ նպատակով նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակում է շփումները Պարսից ծոցի և արաբական պետությունների ղեկավարների հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նա նշել է, որ Ռուսաստանի նախագահն աջակցում է Մերձավոր Արևելքում հակամարտության քաղաքական և դիվանագիտական ​​կարգավորմանը, ինչը նա բազմիցս հայտարարել է Պարսից ծոցի և արաբական պետությունների ղեկավարների հետ հեռախոսազրույցների ժամանակ։

«Նախագահը շարունակում է այս շփումները։ Եթե մեր ծառայությունները որևէ կերպ անհրաժեշտ լինեն, մենք, իհարկե, պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ, որպեսզի ռազմական գործողությունների հետ կապված իրավիճակը հնարավորինս շուտ մտնի խաղաղ հունի մեջ», - ընդգծել է Պեսկովը։

Մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, թե Միացյալ Նահանգները կարող է դուրս գալ ՆԱՏՕ-ի կազմից, Պեսկովն ասել է, որ ՆԱՏՕ-ն իրենց համար թշնամական դաշինք է։ «Ինչ վերաբերում է Հյուսիսատլանտյան դաշինքին, դա մեզ թշնամի դաշինք է. այն մեզ համարում է իր թշնամին և ձեռնարկում է համապատասխան թշնամական գործողություններ: Ահա թե ինչպես ենք մենք դիտարկում այս դաշինքը», - ասել է Կրեմլի խոսնակը։

Հայերեն Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար