Փաշինյանը հերքել է խոսակցությունները, թե ընտրություններից հետո առողջության ապահովագրության համակարգում սահմանափակումներ են լինելու

1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է շրջանառվող խոսակցություններին, թե Հայաստանում 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո առողջության ապահովագրության համակարգում կարող են լինել փոփոխություններ և սահմանափակումներ։

Վարչապետը թեմային անդրադարձավ ՀՀ կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։

«Եթե դուք տեղյակ եք, այսօր էլ մենք որոշում ընդունեցինք, որ 2027 թվականից նոր խմբեր են ներառվելու առողջության ապահովագրության համակարգում։ Եվ մենք մեր նախընտրական ծրագրում ներառել ենք Հայաստանի ամբողջ բնակչությանն առողջության ապահովագրության համակարգում ներառելու մասին դրույքը, և այդ համակարգը բնականոն գործում է և շարունակելու է գործել ընտրություններից առաջ էլ, դրանից հետո էլ, մանավանդ, որ դա ընտրությունների հետ որևէ կապ չունի»,- նշեց Փաշինյանը։  

Հայերեն ქართული

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք