ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է առաջիկա ժամերին Բաղդադում իրանամետ ուժերի կողմից նոր հարձակման մասին
2 րոպեի ընթերցում

Իրաքում ԱՄՆ դեսպանատունը նոր նախազգուշացում է տարածել այն մասին, որ իրանամետ զինյալ խմբավորումներն առաջիկա 24-48 ժամվա ընթացքում կարող են հարձակումներ իրականացնել Բաղդադի կենտրոնում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դեսպանատունն ապրիլի 2-ին X-ում արված գրառման մեջ կրկին կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին լքել Իրաքը։
Security Alert – U.S. Embassy Baghdad, Iraq – April 2, 2026
— U.S. Embassy Baghdad (@USEmbBaghdad) April 2, 2026
Location: Iraq
Iraqi terrorist militia groups aligned with Iran may intend to conduct attacks in central Baghdad in the next 24-48 hours. Iran and Iran-aligned terrorist militias have conducted widespread attacks…
«Իրանը և Իրանի հետ կապված ահաբեկչական խմբերը լայնածավալ հարձակումներ են իրականացրել ԱՄՆ քաղաքացիների և Միացյալ Նահանգների հետ կապված թիրախների դեմ ամբողջ Իրաքում, այդ թվում՝ Իրաքի Քուրդիստանի շրջանում: Նրանք կարող են մտադիր լինել թիրախավորել ԱՄՆ քաղաքացիներին, բիզնեսները, համալսարանները, դիվանագիտական հաստատությունները, էներգետիկ ենթակառուցվածքները, հյուրանոցները, օդանավակայանները և այլ վայրեր, որոնք ենթադրաբար կապված են Միացյալ Նահանգների: Ահաբեկչական զինյալները թիրախավորել են ամերիկացիներին՝ նրանց առևանգելու համար: ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Իրաքը»,- ասվում է հայտարարության մեջ:
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը ապրիլի 1-ին հայտարարել է, որ պատրաստ է մինչև 3 միլիոն դոլարի չափով պարգևատրել այն մարդկանց, ովքեր տեղեկատվություն կտրամադրեն Իրաքում ամերիկյան դիվանագիտական հաստատությունների վրա հարձակումների վերաբերյալ։
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում մարտի 31-ին առևանգվել է ամերիկացի կին լրագրող Շելլի Քիթլսոնը։ ԱՄՆ կառավարությունը հայտնել է, որ աշխատում է նրա ազատ արձակումն ապահովելու ուղղությամբ։
Իրաքում ԱՄՆ դեսպանատունը փետրվարի վերջին Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր բազմիցս զգուշացրել է ԱՄՆ քաղաքացիներին լքել Իրաքի տարածքը։