Լիբանանում իսրայելական հարձակումների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1300-ը

1 րոպեի ընթերցում

Լիբանանի դեմ Իսրայելի՝ մարտի 2-ից սկսած հարձակումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 1318-ի, իսկ վիրավորներինը՝ 3935-ի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA), տվյալները հայտնել է առողջապահության նախարարությունը:

Հրապարակման համաձայն՝ զոհված երեխաների թիվը գերազանցել է 120-ը։

Նախարարությունը նաև նշել է, որ միայն վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 50, վիրավորվել՝ 185 մարդ։

Իսրայելական ուժերը շարունակում են ռմբակոծել Լիբանանի հարավային շրջանները՝ զգալի նյութական ու մարդկային վնասներ պատճառելով։

Լիբանանում գործող արմատական «Հեզբոլլահ» շարժումն էլ հայտարարել է, որ թիրախավորել է իսրայելական ուժերի դիրքերն ու տրանսպորտային միջոցները Լիբանանի սահմանային գոտիներում։

Լիբանանը մարտի 2-ից ներքաշվել է Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ այն բանից հետո, երբ հաջակցություն Իրանի՝ «Հեզբոլլահ» շարժումը հրթիռներ արձակեց Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը ցամաքային և օդային ինտենսիվ հարձակումներ է իրականացնում Լիբանանում։

Հայերեն Русский

Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին

ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք