ԱՄՆ-ն խոստանում է մինչև 3 մլն դոլարի պարգևատրում Իրաքում իր դիվանագիտական հաստատությունների վրա հարձակումների մասին տեղեկատվության դիմաց
1 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հայտարարել է, որ պատրաստ է մինչև 3 միլիոն դոլարի չափով պարգևատրել այն մարդկանց, ովքեր տեղեկատվություն կտրամադրեն Իրաքում ամերիկյան դիվանագիտական հաստատությունների վրա հարձակումների վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համապատասխան հայտարարությունը տեղադրված է պետդեպի կայքում։
Help us stop terrorist attacks on the U.S. Embassy in Baghdad and elsewhere.
— Rewards for Justice (@RFJ_USA) April 1, 2026
If you have information on Iranian-aligned terrorist militia groups or others responsible for these attacks, send us your tips today. pic.twitter.com/zULrJkM8Qg
«Մինչև 3 միլիոն դոլար պարգևատրում է առաջարկվում Իրաքում ԱՄՆ դիվանագիտական հաստատությունների վրա հարձակումների վերաբերյալ տեղեկատվության համար: Եթե ունեք համապատասխան տեղեկատվություն, խնդրում ենք կապվել մեզ հետ», - ասվում է հայտարարության մեջ:
Գերատեսչությունը նշել է, որ Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը, Էրբիլում գտնվող հյուպատոսությունը և այլ դիվանագիտական հաստատություններ նախկինում ենթարկվել են հարձակման: Պարգևատրումը միտված է աջակցել նախորդ հարձակումների հետաքննությանը և կանխել ապագա հարձակումները: