ԱՄԷ-ն խոցել է Իրանից արձակված 35 անօդաչու թռչող սարք

1 րոպեի ընթերցում

Արաբական Միացյալ Էմիրություններն աշխատանքներ է տանում՝ դիմակայելու հրթիռային և անօդաչու թռչող սարքերի սպառնալիքներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄԷ պաշտպանության նախարարությունը։

«ԱՄԷ-ի հակաօդային պաշտպանությունն այժմ պայքարում է Իրանից կողմից հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումների դեմ, և Պաշտպանության նախարարությունը հաստատում է, որ երկրի տարբեր մասերում լսվող ձայները ԱՄԷ-ի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից բալիստիկ, թևավոր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի արդյունք են»,- նշվել է հայտարարության մեջ։

ԱՄԷ-ի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ ապրիլի 1-ին խոցել է Իրանից արձակված 5 բալիստիկ հրթիռ և 35 անօդաչու թռչող սարք։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 1-ի իր ուղերձում շնորհակալություն է հայտնել ԱՄԷ-ին և Պարսից ծոցի մյուս դաշնակիցներին։

«Նրանք հիանալի էին, մենք թույլ չենք տա, որ նրանք որևէ կերպ վնասվեն կամ ձախողվեն», - նշել է նա՝ հավելելով, որ Իրանը հարձակումներ է իրականացնում նավթատար նավերի և հարևան երկրների դեմ, որոնք «ոչ մի կապ չունեն հակամարտության հետ»։

Հայերեն Русский

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը