Հայաստան

Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը

1 րոպեի ընթերցում

Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը

Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են Գործադիր իշխանությանը վերաբերող կարգավորումները, Սահմանադրության ընդունման, փոփոխության և հանրաքվեի վերաբերյալ կարգավորումները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ներկայացրել է իր կողմից հեղինակած՝ համացանցի հասանելիության իրավունքին վերաբերող կարգավորումները՝ ընդգծելով դրա կարևորությունը ժամանակակից ժողովրդավարական հասարակությունում և մարդու հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից։

Քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումները, առաջարկություններն ու մասնագիտական գնահատականները՝ ուղղված ներկայացված նախագծերի կատարելագործմանը։

Նախարարությունից նաև հայտնում են, որ Խորհուրդը շարունակում է իր աշխատանքները՝ նոր Սահմանադրության նախագծման ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում