Իրանի դեմ պատերազմն օրական 12 մլն բարել նավթի մատակարարման կորստի պատճառ է դարձել

1 րոպեի ընթերցում

Իրանի դեմ Միացյալ Նահանգների և Իսրայելի սկսած պատերազմն օրական 12 միլիոն բարել նավթի մատակարարման կորստի պատճառ է դարձել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Al Jazeera-ն, այս մասին հայտարարել է Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավար Ֆաթիհ Բիրոլը։

Նրա խոսքով՝ նավթի մատակարարման խափանումները, որոնք պայմանավորված են տիրող իրավիճակով, ապրիլին կրկնակի ավելի վատ կլինեն, քան մարտ ամսին, և դրանց հետևանքները շուտով կզգացվեն Եվրոպայում։

Մինչ այժմ պատերազմը օրական մոտ 12 միլիոն բարել նավթի մատակարարման կորստի պատճառ է դարձել, վնասվել են մոտ 40 կարևոր տարածաշրջանային էներգետիկ ակտիվներ։

«Այսօր ամենամեծ խնդիրը ավիացիոն վառելիքի և դիզելային վառելիքի պակասն է։ Մենք դա տեսնում ենք Ասիայում, բայց շուտով, կարծում եմ, ապրիլին կամ մայիսին, դա կհասնի նաև Եվրոպային»,- հայտարարել է նա։

Հայերեն Русский

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ տնտեսական ճնշումների ֆոնին

MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են

27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին

Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը