Մերձավոր Արևելք

Բրիտանիան կհյուրընկալի Հորմուզի նեղուցի վերաբացման հարցով միջազգային դիվանագիտական համաժողովը

1 րոպեի ընթերցում

Բրիտանիան կհյուրընկալի Հորմուզի նեղուցի վերաբացման հարցով միջազգային դիվանագիտական համաժողովը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Բրիտանիան այս շաբաթ կհյուրընկալի միջազգային դիվանագիտական ​​համաժողով՝ Հորմուզի նեղուցի վերաբացման ուղիների թեմայով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է BBC-ն։

Սթարմերը նշել է, որ 35 երկիր ստորագրել է հայտարարություն, որով պարտավորվում են համատեղ աշխատել նավթի փոխադրման հիմնական երթուղու անվտանգությունը վերականգնելու ուղղությամբ։

Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, որ արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերը կգլխավորի այս հարցով համաժողովը։

Սթարմերը նշել է, որ կայունությունը վերականգնելու համար անհրաժեշտ է «ռազմական ուժի և դիվանագիտական ​​գործունեության միասնական ճակատ»։

Նա վերահաստատել է ավելի վաղ արած հայտարարությունն այն մասին, որ Բրիտանիան չի ներքաշվի Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում