Մերձավոր Արևելք

Եմենի հութիները հարվածներ են հասցրել Իսրայելին

1 րոպեի ընթերցում

Եմենի հութիները հարվածներ են հասցրել Իսրայելին

Եմենի հութիներին պատկանող Al Masirah  հեռուստաալիքը հայտնել է, որ հութիները բալիստիկ հրթիռներով թիրախավորել են իսրայելական թիրախներ։

Հութիների խոսնակ Յահյա Սարիին հայտարարության մեջ նշել է, որ գործողությունն իրականացվել է ի աջակցություն Իրանի, Իրաքի, Լիբանանի և Պաղեստինի՝ հավելելով, որ այն հաջողությամբ հասել է իր նպատակին։

Իսրայելի բանակն իր հերթին հայտարարել է, որ իսրայելական ուժերը հայտնաբերել են Եմենից դեպի Իսրայելի տարածք արձակված հրթիռը, և հակաօդային պաշտպանության համակարգերը  չեզոքացրել են այն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է France 24-ը։

Զոհերի կամ վնասների մասին տեղեկություններ չկան։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում