Աբբաս Արաղչին կրկին հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մեջ լինելու լուրերը

2 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ ստանում է առանց միջնորդների՝ ուղիղ հաղորդագրություններ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆից, սակայն դա չի նշանակում, որ բանակցություններ են ընթանում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա խոսել է Al Jazeera-ին տված հարցազրույցում։

«Ինչպես նախկինում, ես Ուիթքոֆից ուղիղ հաղորդագրություններ եմ ստանում, սակայն դա չի նշանակում, որ մենք բանակցությունների մեջ ենք», - ասել է Արաղչին։

Նա նշել է, որ իրանական կողմը չունի վստահություն, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները որևէ արդյունք կտան։ «Վստահության մակարդակը զրոյական է»,- հայտարարել է Իրանի ԱԳ նախարարը։

ԱՄՆ-ի կողմից հնարավոր ցամաքային հարձակման մասին հարցին Արաղչին պատասխանել է. «Մենք սպասում ենք նրանց»։

«Մենք շատ լավ գիտենք ինչպես պաշտպանվել։ Ցամաքային պատերազմում մենք կարող ենք դա անել էլ ավելի լավ։ Մենք լիովին պատրաստ ենք դիմակայել ցանկացած տեսակի ցամաքային հարձակման։ Հուսով ենք, որ նրանք նման սխալ չեն թույլ տա», - ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

Իրանի դեմ ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակումներ էին սկսել փետրվարի 28-ին՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել էր պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Քուվեյթը, Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Օմանը, Բահրեյնը, Իրաքը։

Հայերեն English Русский

Ոստիկանության գվարդիան մեկ տարում շուրջ 1000 հանցագործության դեպք է բացահայտել․ ՆԳ նախարարը հետևել է վարժանքին և պարգևներ հանձնել

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը

Զապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմ

ԱՄՆ-ն բարձրացրել է Դոնբասից զորքերի դուրսբերման դիմաց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը․ Զելենսկի

Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ կներկայացվի արհեստական բանականությամբ ստեղծված արվեստի գործ

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը