Վարդենիս քաղաքում 2018-2025 թթ-ին սոցիալ-տնտեսական նշանակության 20 ծրագիր է իրականացվել

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում 2018-2025 թվականներին սուբվենցիոն և պետական ծրագրերով սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 20 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են 4 միլիարդ 379 միլիոն 653 հազար 864 դրամ։

Իրականացված ծրագրերից 17-ը սուբվենցիոն են՝ 3 միլիարդ 714 միլիոն 778 հազար 864 դրամ ընդհանուր արժեքով, և 3-ը՝ պետական՝ 664 միլիոն 875 հազար դրամ ընդհանուր արժեքով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանից, իրականացված ծրագրերի արդյունքում Վարդենիսում 2018-2025 թվականներին կառուցվել է 12545 մետր խմելու ջրատարի ներքին ցանց, պոմպակայան, քլորակայան, 2700 մետր կոյուղագիծ, մանկապարտեզի շենք Բանավան թաղամասում, հիմնանորոգվել ներհամայնքային նշանակության 6195 գծամետր ճանապարհ, բազմաբնակարան շենքերի բակերում ասֆալտապատվել է 20351 քմ տարածք, Վարդենիսի թիվ 4 հիմնական դպրոցի մարզադահլիճը։

Վարդենիսի Բանավանի մանկապարտեզի շենքը կառուցվել է 2022-2024 թվականների ընթացքում՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում՝ 161 միլիոն դրամ պայմանագրային արժեքով։ Մանկապարտեզը գործում է 2025 թվականի սեպտեմբերից՝ 2 խմբով, 50 սանով։

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը