Աբբաս Արաղչին ու Ժան-Նոել Բարոն քննարկել են Իրանի շուրջ զարգացումների տնտեսական ու անվտանգային հետևանքները

1 րոպեի ընթերցում

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է անցկացրել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը՝ ներկայացնելով հեռախոսազրույցի մանրամասները։ 

Հաղորդվում է, որ Իրանի արտգործնախարարը հեռախոսազրույցի ընթացքում իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է պատերազմի անվտանգային և տնտեսական հետևանքները։ 

Նշվում է, որ Ժան-Նոել Բարոն «ընդգծել է Փարիզի դիրքորոշումը, որով Ֆրանսիան հակադրվում է Իրանի դեմ պարտադրված պատերազմին և քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներին»։ 

«Նա մտահոգություն է հայտնել տարածաշրջանում իրավիճակի սրման վերաբերյալ և ընդգծել է քաղաքական և դիվանագիտական ​​շարժումները ամրապնդելու անհրաժեշտությունը՝ պատերազմը դադարեցնելու և տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը վերականգնելու լուծում գտնելու համար»,-գրում է իրանական լրատվամիջոցը։ 

Նշվում է, որ պաշտոնյաները նաև ընդգծել են երկու երկրների միջև դիվանագիտական ​​​​փոխազդեցությունները շարունակելու անհրաժեշտությունը՝ միաժամանակ կարծիքներ փոխանակելով հյուպատոսական հարցերի շուրջ։

 

Հայերեն Français Русский