Թուրքիա

Թուրքիայում կրկին հայտարարել են Իրանից արձակված բալիստիկ հրթիռ չեզոքացնելու մասին

2 րոպեի ընթերցում

Թուրքիայում կրկին հայտարարել են Իրանից արձակված բալիստիկ հրթիռ չեզոքացնելու մասին

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է երկրի օդային տարածք Իրանից արձակված բալիստիկ հրթիռի չեզոքացման մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է, որ բալիստիկ հրթիռը չեզոքացվել է Արևելյան Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության միջոցների կողմից։

«Բալիստիկ զինամթերք, որը, ինչպես պարզվել է, արձակվել է Իրանից և մտել Թուրքիայի օդային տարածք, չեզոքացվել է Արևելյան Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության միջոցների կողմից»,-ասված է հաղորդագրության մեջ։

Թուրքական կողմը նաև հայտարարել է, որ վճռականորեն և առանց վարանելու ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները երկրի տարածքին և օդային տարածքին ուղղված ցանկացած սպառնալիքի դեմ, և ուշադիր հետևում են տարածաշրջանում տեղի ունեցող բոլոր զարգացումներին՝ առաջնահերթություն տալով Թուրքիայի ազգային անվտանգությանը։

Ավելի վաղ՝ մարտի 13-ին, Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է, որ Իրանից արձակված և Թուրքիայի օդային տարածք մուտք գործած բալիստիկ հրթիռը վնասազերծվել է ՆԱՏՕ-ի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի կողմից։ 

Թուրքիան Իրանի կողմից մեկական հրթիռի արձակման մասին էր հայտնել նաև մարտի 4-ին և 9-ին։ 

Իրանը հերքել է առնչությունը այդ միջադեպերին։

 

 

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում