Հայաստան

«Ֆրանկոֆոնիայի մրցանակ` Ազգային ժողովի նախագահի կողմից». Ալեն Սիմոնյանը մասնակցել է ճարտասանության մրցույթի մրցանակաբաշխության արարողությանը

2 րոպեի ընթերցում

«Ֆրանկոֆոնիայի մրցանակ` Ազգային ժողովի նախագահի կողմից». Ալեն Սիմոնյանը մասնակցել է ճարտասանության մրցույթի մրցանակաբաշխության արարողությանը

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է Հայաստանի Ազգային ժողովի եւ ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության համագործակցությամբ կազմակերպված «Ֆրանկոֆոնիայի մրցանակ` Ազգային ժողովի նախագահի կողմից» ճարտասանության մրցույթի մրցանակաբաշխության արարողությանը:

ՀՀ ԱԺ նախագահը հանդես է եկել բացման խոսքով՝ շնորհակալություն հայտնելով ծրագրի բոլոր մասնակիցներին: Խորհրդարանի ղեկավարը նաեւ ընդգծել է հատկապես մարզերից աշակերտների ներգրավվածության բարձր մակարդակը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, իր խոսքում Ալեն Սիմոնյանն առանձին անդրադարձ է կատարել Հայաստանի ու Ֆրանսիայի հարաբերություններին՝ նշելով այն զգալի դերը, որը պատմության ընթացքում ունեցել եւ մինչ օրս ունի Ֆրանսիան հայ ժողովրդի կյանքում: ԱԺ նախագահը վկայակոչել է նաեւ Ֆրանսիայի կողմից Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերած զգալի աջակցությունն ու օժանդակությունը:

Միջոցառման ավարտին Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին ամփոփել են մրցույթի արդյունքները՝ մասնակցության վկայականներ հանձնելով բոլոր մասնակիցներին եւ պարգեւատրելով մրցույթի հաղթողներին, ովքեր մեկշաբաթյա լեզվա-զբոսաշրջային դասընթացի հնարավորություն կստանան Փարիզում:

Կարդացեք հոդվածը` العربيةفارسیFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում