Մերձավոր Արևելք

Հայֆայի նավահանգստում հրդեհ է բռնկվել լցանավին հասցված հարվածից հետո

1 րոպեի ընթերցում

Հայֆայի նավահանգստում հրդեհ է բռնկվել լցանավին հասցված հարվածից հետո

Իսրայելի հյուսիսում գտնվող Հայֆայի նավահանգստում հրդեհ է բռնկվել հրթիռային գրոհի հետևանքով: Ինչպես հաղորդում է

«Արմենպրես»-ը, տեղեկանում  այս մասին հաղորդել է The Times of Israel-ը։

Իսրայելի փրկարարական ծառայության վարչությունում հայտարարել են, որ նավահանգստում գտնվող լցանավը ենթարկվել է ուղիղ հարվածի, որի հետևանքով հրդեհ է բռնկվել լցանավում և արդյունաբերական շինություններից մեկում։ Հրշեջները փորձում են կանխել կրակի հետագա տարածումը։

Իսրայելի էներգետիկայի նախարար Էլի Քոենը հայտարարել է, որ գրոհը վնաս չի հասցրել արտադրական օբյեկտներին, չի ազդել  վառելիքի մատակարարումների վրա։ Իսրայելի շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը հավելել է, որ այս միջադեպի պատճառով վնասակար նյութերի արտահոսքի սպառնալիք չկա։

Իր հերթին «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ հրթիռային հարվածներ է հասցրել Հայֆայի ռազմածովային ուժերի բազային։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում