Երևանում կանցկացվի ժամանակակից թատրոնի և պերֆորմանսի միջազգային աշխատարան

4 րոպեի ընթերցում

Երևանում ապրիլի 15-ից հունիսի 5-ը կանցկացվի ժամանակակից թատրոնի և պերֆորմանսի ինտենսիվ աշխատարան՝ համադրված միջազգային ճանաչում ունեցող ռեժիսոր Իլյա Մոշչիցկու կողմից։

Այն կրելու է «Առաջադրված հանգամանքներ» խորագիրը, որը Կոնստանտին Ստանիսլավսկու հայտնի արտահայտություններից մեկն է։

hosq մշակութային հիմնադրամի այս ծրագիրը կոլեկտիվ ստեղծագործ աշխատանքի վրա հիմնված հետազոտական հարթակ է։ Մասնակիցները կմասնակցեն փորձերի, ֆիզիկական թատրոնի պրակտիկաների և մասնագիտական բազմաթիվ քննարկումների՝ համագործակցելով ոլորտի առաջատար թատերագետների, ռեժիսորների և հետազոտողների հետ։ Աշխատարանի ավարտին մասնակիցները կներկայացնեն համատեղ ստեղծված ներկայացում, որը կընդգրկվի Chronofest 2026 փառատոնի ծրագրում։

Ծրագրի շրջանակում մասնակիցների հետ կաշխատեն միջազգային փորձ ունեցող մասնագետներ՝ մրցանակակիր ռեժիսոր, Chronotope Theatre Company-ի հիմնադիր և Chronofest փառատոնի ստեղծող Իլյա Մոշչիցկին, Viewpoints մեթոդի, ֆիզիկական թատրոնի և տեղհատուկ պերֆորմանսների մասնագետ Եկատերինա Կրամարենկոն, թատրոնի պատմաբան և ժամանակակից ռեժիսուրայի հետազոտող, «Ոսկե դիմակ» մրցանակի փորձագետ Վլադա Կուպրինան, համադրող, խմբագիր և նոր բեմական ձևերի, դոկումենտալ և հիբրիդային թատրոնի փորձագետ Ալեքսեյ Կիսելյովը, գրող, ռեժիսոր Անահիտ Ղազարյանը և բազմաթիվ այլ հայաստանյան և արտասահմանյան մասնագետներ։ 

Աշխատարանը կանցկացվի Երևանում ապրիլի 15-ից մինչև հունիսի 5-ը։ Ծրագիրը ինտենսիվ է և նախատեսում է շաբաթական վեցօրյա աշխատանք՝ օրական մինչև չորս ժամ տևողությամբ։

Աշխատարանը բաց է տարբեր մասնագիտական և ստեղծագործական փորձ ունեցող անհատների համար։ Մասնակցել կարող են թատրոնի և փերֆորմանս արվեստի ոլորտի ներկայացուցիչներ՝ դերասաններ, ռեժիսորներ, պարողներ, ինչպես նաև միջդիսցիպլինար արվեստագետներ՝ վիզուալ արվեստի, երաժշտության, լուսանկարչության, դիզայնի, ճարտարապետության և մեդիայի ոլորտներից։ Ծրագիրը նախատեսված է նաև գրողների, դրամատուրգների, համադրողների, քննադատների, հետազոտողների, ինչպես նաև այլ մասնագիտությունների ներկայացուցիչների համար, որոնք հետաքրքրված են ստեղծագործական փորձառությամբ և ցանկանում են արվեստը բացահայտել ներսից։ 

Ծրագրի ընթացքում մասնակիցները կզարգացնեն համատեղ ստեղծագործական աշխատանքի հմտություններ, կսովորեն կոլեկտիվ հեղինակության և համատեղ պատասխանատվության սկզբունքները, կծանոթանան ժամանակակից թատրոնի հիմնական ուղղություններին և մոտեցումներին, ինչպես նաև կաշխատեն մարմնի, ներկայության և ուշադրության հետ՝ որպես ստեղծագործական գործիքների։ Նրանք հնարավորություն կունենան վերաիմաստավորել տարածքը՝ որպես ակտիվ գործոն, ինչպես նաև ձևավորել, փորձարկել և զարգացնել պերֆորմատիվ գաղափարներ՝ դրանք հասցնելով մինչև կառուցվածքային լուծումներ։

Մասնակիցներին կտրամադրվի մասնակցության սերտիֆիկատ։ Մասնակցության համար առաջարկվող տարիքային սահմանը մինչև 38 տարեկանն է, իսկ առաջնահերթությունը տրվում է Հայաստանում բնակվող դիմորդներին։ 

Հայերեն

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները