Վարդենիս քաղաքի մարզադաշտում առաջիկայում կմեկնարկեն տրիբունաների և մյուս մասնաշենքերի կառուցման աշխատանքները

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի մարզադաշտում առաջիկայում կմեկնարկեն տրիբունաների և մյուս մասնաշենքերի կառուցման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, մարտի 27-ին ՀՀ  ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը Վարդենիսի «Անդրանիկ»  ֆուտբոլային ակումբի ղեկավար կազմի և այլ գործընկերների հետ շրջայց են  կատարել Վարդենիսի մարզադաշտում՝ տեղում քննարկելով հրատապ ու  կարևոր անելիքները։

Այստեղ արդեն կառուցվել է մարզադաշտի խոտածածկը, իսկ առաջիկայում կմեկնարկեն տրիբունաների և մյուս մասնաշենքերի կառուցման աշխատանքները։

«Երբ պատրսատ լինեն տրիբունաներն ու միջազգային չափորոշիչներին համապատասխան մյուս ենթակառուցվածքները, Վարդենիսի «Անդրանիկ» թիմն արդեն տնային խաղերը կընդունի այս մարզադաշտում՝ ունենալով երկրպագուների մեծ բանակ։ Բացի այդ, Վարդենիսում զարգացում կապրի մանկապատանեկան ֆուտբոլը, կանանց ֆուտբոլը, կստեղծվեն շատ աշխատատեղեր, մեզ մոտ աշխատանքի կհրավիրվեն միջազգային փորձ ունեցող մասնագետներ։ Իսկ այդ օրվան բոլորս անհամբեր, սակայն հավատով ենք սպասում»,-ներկայացրեց ՀՖՖ Վարդենիսի ներկայացուցիչ, մարզադպրոցի մեթոդիստ  Դավիթ Դավթյանը։

Խոսրով  Խլղաթյան

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը