Կրթություն

Ուրուգվայում ՀՀ դեսպանն այցելել է «Հայաստան» անունը կրող դպրոց

1 րոպեի ընթերցում

Ուրուգվայում ՀՀ դեսպանն այցելել է «Հայաստան» անունը կրող դպրոց

Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանն ու արգենտինահայ դուդուկահար Գագիկ Գասպարյանը Մոնտեվիդեոյում այցելել են «Հայաստան» անունը կրող թիվ 156 դպրոց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Ուրուգվայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ դպրոցի աշակերտների և ուսուցչական կազմի հետ ջերմ հանդիպման ընթացքում Գագիկ Գասպարյանը կատարել է դուդուկի ավանդական ստեղծագործություններ և ներկայացրել այս գործիքի ծագումն ու կարևորությունը հայկական մշակույթում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում