Մխիթար Հայրապետյանն ընդունել է «Synopsys» ընկերության ճարտարագիտական գերազանցության խմբի ավագ փոխնախագահին

4 րոպեի ընթերցում

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է «Synopsys» ընկերության ճարտարագիտական գերազանցության խմբի ավագ փոխնախագահ Ռաջա Թաբեթին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը և «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը:

Հանդիպման ընթացքում նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ Հայաստանի կառավարության և «Synopsys»-ի միջև ձևավորված են ջերմ և վստահելի գործընկերային հարաբերություններ։ Նախարարի խոսքով՝ նման վերազգային ընկերության երկարաժամկետ ներկայությունը Հայաստանում ստեղծում է բարձր արժեք՝ նպաստելով ինժեներական և տեխնոլոգիական էկոհամակարգի ձևավորմանը, ինչպես նաև զգալի ազդեցություն ունենալով երկրի կիսահաղորդչային արդյունաբերության, դիզայնի և արհեստական բանականությամբ պայմանավորված չիպերի նախագծման զարգացման վրա։

Նախարար Հայրապետյանն ընդգծել է Հայաստանի՝ «Synopsys» ընկերության հետ գլոբալ մասշտաբով ռազմավարական գործընկերության կարևորությունը՝ երկկողմ՝ պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքով և ներդրումներ իրականացնելու պատրաստակամությամբ։  Նա նշել է, որ առկա է ներուժ՝ առավել մեծ ներդրումներ ուղղելու տաղանդների զարգացմանը,  հետազոտությունների և մշակումների (R&D) կարողությունների ընդլայնմանը։ Նախարարը կարևորել է նաև ընկերության դերակատարումը մարդկային կապիտալի զարգացման գործում՝ նոր տաղանդների բացահայտման և խթանման, մտածելակերպի և մշակույթի փոփոխության, ինչպես նաև փափուկ հմտությունների զարգացման ուղղությամբ։ 

Նախարարը ներկայացրել է Կառավարության նախաձեռնությունները՝ ուղղված տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը, նորարարությունների խթանման ծրագրերը և կրթական ուղղությունների ընդլայնումը, նշելով ոլորտային առաջնահերթությունները՝ չիպերի նախագծում, արհեստական բանականություն, ռոբոտաշինություն, միկրոէլեկտրոնիկա և այլն։

Նախարարը նաև անդրադարձել է Հայաստանի տեխնոլոգիական զարգացման տեսլականին՝ ընդգծելով Firebird և Eleveight AI նախագծերի ռազմավարական նշանակությունը։ Այս նախաձեռնությունները միտված են բարձր հզորությամբ հաշվարկային և տվյալների մշակման միջավայրի ստեղծմանը։ Նա նշել է, որ պետությունը նպատակ ունի ապահովել ժամանակակից հաշվարկային ենթակառուցվածքների հասանելիություն և ձևավորել «ԱԲ տվյալային կենտրոնների պարտեզ», որտեղ կարող են զարգանալ և գործունեություն ծավալել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային տեխնոլոգիական ընկերություններ։ 

Իր խոսքում «Synopsys» ընկերության ճարտարագիտական գերազանցության ավագ փոխնախագահ Ռաջա Թաբեթը ներկայացրել է իր տպավորությունները Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգից՝ ընդգծելով երկրում ինժեներական տաղանդի կարևորությունը և համագործակցության բացառիկ մշակույթը։

Թաբեթը վերահաստատել է «Synopsys»-ի երկարամյա հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանում կրթության զարգացմանը։ Նա ընդգծել է,  որ ընկերության կողմից համալսարաններում և ավագ դպրոցներում իրականացվող ԳՏՃՄ (STEM) և արհեստական բանականության (AI) ուղղվածությամբ ծրագրերի վրա սևեռումը կարևորագույն դեր է խաղում ճարտարագետների հաջորդ սերնդին ապագային պատրաստ հմտություններով զինելու, ինչպես նաև Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի ամրապնդման գործում։

Հանդիպման ավարտին կողմերն ընդգծել են իրենց պատրաստակամությունը` շարունակելու արդյունավետ համագործակցությունը։

Հայերեն العربية

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը