Սևան համայնքում «Մասնակցային բյուջետավորում - 2026» գործընթացի շրջանակներում հաստատվել է 4 ծրագիր

2 րոպեի ընթերցում

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը համաձայնություն և հավանություն է տվել Սևան համայնքի մասնակցային բյուջետավորման գործընթացում քվեարկության արդյունքներով ամենաշատ ձայներ հավաքած և հաղթող ճանաչված 4 ծրագրերին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից,  դրանք են՝ «Առողջ և ակտիվ երիտասարդություն» (Գեղամավան բնակավայրում երիտասարդական կենտրոնի ստեղծման համար տարածքի վերանորոգում), «Հարմարեցված տրանսպորտային կանգառներ և նստարաններ» (Դդմաշեն բնակավայրում տրանսպորտային կանգառների կառուցում և նստարանների տեղադրում), «Առողջ միջավայր» բազմաֆունկցիոնալ մարզադաշտ» (Վարսեր բնակավայրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտի կառուցում),  «Երիտասարդության զբաղվածության կենտրոնի հիմնում» ծրագրերը:

 «Առողջ և ակտիվ երիտասարդություն» ծրագրի աշխատանքների իրականացման ընդհանուր բյուջեն 15,0 միլիոն դրամ է, որից 9,7 միլիոն  դրամը կհատկացվի ՀՀ պետական բյուջեից, 5,3 միլիոն դրամը՝ Սևան համայնքի բյուջեից:

«Հարմարեցված տրանսպորտային կանգառներ և նստարաններ» ծրագրի աշխատանքների իրականացման ընդհանուր բյուջեն 16 միլիոն դրամ է, որից 10,7 միլիոն դրամը կհատկացվի ՀՀ պետական բյուջեից, 5,3 միլիոն  դրամը՝ Սևան համայնքի բյուջեից:

«Առողջ միջավայր» բազմաֆունկցիոնալ մարզադաշտ» ծրագրի աշխատանքների իրականացման ընդհանուր բյուջեն 15 միլիոն դրամ է, որից 9,7 միլիոն դրամը կհատկացվի ՀՀ պետական բյուջեից, 5,3 միլիոն  դրամը՝ Սևան համայնքի բյուջեից:  «Երիտասարդության զբաղվածության կենտրոնի հիմնում» ծրագրի աշխատանքների իրականացման ընդհանուր բյուջեն 14 միլիոն  դրամ է, որից 9.7 միլիոն  դրամը կհատկացվի ՀՀ պետական բյուջեից, 4.3 միլիոն  դրամը՝ Սևան համայնքի բյուջեից: Ծրագիրը կիրականացվի Սևան քաղաքում։

Բոլոր 4 ծրագրերն էլ կսկսվեն ու կավարտվեն Սևան քաղաքում։

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը