Միացյալ Նահանգներ

ՌԴ Պետդումայի պատգամավորները ԱՄՆ-ում կհանդիպեն Պետքարտուղարության և Ջեյ Դի Վենսի գրասենյակի ներկայացուցիչների հետ

1 րոպեի ընթերցում

ՌԴ Պետդումայի պատգամավորները ԱՄՆ-ում կհանդիպեն Պետքարտուղարության և Ջեյ Դի Վենսի գրասենյակի ներկայացուցիչների հետ

Ռուսաստանցի խորհրդարանականները, որոնք գտնվում են ԱՄՆ-ում, պլանավորում են հանդիպումներ անցկացնել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գրասենյակում և Պետքարտուղարությունում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի առաջին փոխնախագահ Վյաչեսլավ Նիկոնովը, որը մտնում է ռուսական պատվիրակության կազմի մեջ։

«Մենք հանդիպումներ ենք պլանավորել Պետքարտուղարության և ԱՄՆ փոխնախագահ Վենսի գրասենյակի ներկայացուցիչների հետ», - Նիկոնովն ասել է Առաջին ալիքի եթերում։

Նա նշել է, որ ռուսաստանցի խորհրդարանականների այցի երկրորդ օրը նվիրված կլինի հենց ԱՄՆ գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներին։

«Մենք կհանդիպենք այն մարդկանց հետ, որոնք Ազգային անվտանգության խորհրդում զբաղվում են Ռուսաստանի հարցերով», - ասել է նա։

Նիկոնովի խոսքով՝ նաև հանդիպում կկայանա փորձագիտական ​​խմբի ներկայացուցիչների հետ։

«Սա բավականին մեծ խումբ է, մոտավորապես 20 առաջատար ամերիկացի քաղաքագետներ, որոնք նույնպես ցանկություն են հայտնել կարծիքներ փոխանակել», - նշել է պատգամավորը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում