ՄԱԿ-ում ԱՄՆ-ին կոչ են արել արագ ավարտել Մինաբի դպրոցին հարվածի հետաքննությունը

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկն ԱՄՆ իշխանություններին կոչ է արել հնարավորինս շուտ ավարտել և հրապարակել հետաքննության արդյունքները՝ կապված Իրանի հարավի Մինաբ քաղաքում տարրական օրիորդաց դպրոցին հասցված հարվածի հետ, որի հետևանքով շուրջ 170 երեխա էր զոհվել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի շրջանակներում անցկացված արտակարգ քննարկումների ընթացքում, որոնք կազմակերպվել էին Իրանի, Չինաստանի և Կուբայի խնդրանքով։

Հանձնակատարի խոսքով՝ Մինաբի «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունն առաջացրել է միջազգային հանրության «խորը սարսափը»։

«Ռումբերից ավերված դասարանների և սգացող ծնողների կադրերը հստակ ցույց են տվել, թե ով է վճարում պատերազմի համար ամենաբարձր գինը. խաղաղ բնակիչները, որոնք ոչ մի ազդեցություն չունեն հակամարտությանը հանգեցրած որոշումների վրա», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Տյուրկը հիշեցրել է, որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք հայտնել են այդ հարվածի գործով հետաքննություն անցկացնելու մասին։

«Ես կոչ եմ անում այս գործընթացն ավարտել հնարավորինս շուտ և հրապարակել դրա արդյունքները։ Այս սարսափելի վնասը չպետք է անպատիժ մնա», - նշել է նա։

Փետրվարի 28-ին՝ ամերիկա-իսրայելական հարվածների առաջին օրը, Իրանի իշխանությունները հայտնել են, որ հարվածի տակ է հայտնվել Մինաբ քաղաքի տարրական օրիորդաց դպրոցը։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 175 մարդ՝ հիմնականում աշակերտուհիներ, ինչպես նաև ծնողներ և ուսուցիչներ։ Եվս 95 մարդ վիրավորվել է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարձակման համար մեղադրել է Իրանի զինված ուժերին՝ առանց ապացույցներ ներկայացնելու։ Ավելի ուշ պարզվել է, որ հարվածի վայրում հայտնաբերված հրթիռային բեկորներն ունեն ամերիկյան զինամթերքի մակնշում:

Հայերեն Русский

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար

Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել

ԵՄ հանձնակատարը կայցելի Քիշնև՝ քննարկելու «Աճի ծրագիրը» և ԵՄ-ին Մոլդովայի տնտեսական ինտեգրման հարցերը. Moldpres

Բուլղարիան 36-րդ տեղն է զբաղեցրել Allianz-ի՝ համաշխարհային հարստության վարկանիշային աղյուսակում. BTA