Լիբանանի փոխվարչապետն Իսրայելին մեղադրել է պատերազմական հանցագործությունների համար

2 րոպեի ընթերցում

Լիբանանն Իսրայելին մեղադրել է միջազգային մարդասիրական իրավունքի հիմնական սկզբունքները խախտելու, այդ թվում՝ հանրապետության տարածքում պատերազմական հանցագործություններ կատարելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Լիբանանի փոխվարչապետ Թարեք Միտրին Sky News հեռուստաալիքի եթերում։

«Մենք մեր հնարավորությունների սահմաններում փաստաթղթերով հիմնավորում ենք միջազգային մարդասիրական իրավունքի յուրաքանչյուր խախտում: Իմ կարծիքով, կասկած չկա, որ Իսրայելը կատարում է պատերազմական հանցագործություններ, խախտում է Ժնևի կոնվենցիաները՝ սկսած միջազգային մարդասիրական իրավունքի երկու հիմնական սկզբունքներից՝ մարտերի մասնակիցների և քաղաքացիական բնակչության միջև տարբերակման սկզբունքից և համաչափության սկզբունքից: Իսրայելը չի ​​պահպանում միջազգային մարդասիրական իրավունքի այս սկզբունքներից ոչ մեկը», - հայտարարել է Լիբանանի փոխվարչապետը:

Ամենատագնապալի հանգամանքներից մեկը Միտրին նշել է Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչի սպառնալիքներն այն մասին, թե Լիբանանի մայրաքաղաքի Դահիյա արվարձանը, որտեղ գործում է շիաների «Հեզբոլլահ» շարժումը, շուտով կկրկնի Գազայի հատվածի հարավի Խան Յունիս քաղաքի ճակատագիրը: Այն վերածվել է ավերակների Իսրայելի երկարատև ռմբակոծություններից հետո:

Լիբանանում իսրայելական հարվածներից զոհված քաղաքացիների ընդհանուր թիվը հասել է 1116-ի, վիրավորներինը՝ 3229-ի։ Ավելի քան մեկ միլիոն մարդ տեղահանվել է։

Մարտի 2-ին լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հարվածներ էր հասցրել Իսրայելին՝ ի պատասխան Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարձակման, որը սկսվել է փետրվարի 28-ին։ Իսրայելն էլ լայնածավալ ավիահարվածներ է հասցրել Լիբանանին, ինչպես նաև երկրի հարավում ցամաքային ներխուժում սկսել։

Իրան

Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 1116-ի

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով