Թատրոնի ապագան կախված է ստեղծագործական խիզախությունից և ժամանակի հետ երկխոսություն վարելու պատրաստակամությունից․ ԿԳՄՍ նախարար

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարության տարածած ուղերձում ասված է․

«Թատրոնի համաշխարհային օրը տոն է, որը միավորում է բեմարվեստի ստեղծագործողներին, արվեստագետներին և հանդիսատեսին։

Թատրոնը, լինելով արվեստի ամենազգայուն ձևերից մեկը, միշտ արձագանքել է ժամանակի ընթացքին՝ արտահայտելով թե՛ հասարակության մտահոգությունները, թե՛ անհատի ներքին հակասությունները։ Ուստի, այս օրը ևս մեկ առիթ է՝ արժևորելու թատրոնի դերը հասարակության կյանքում, հիշելու դրա ձևավորման ճանապարհն ու այն ստեղծագործական ժառանգությունը, որը մեզ է փոխանցվել դարերի խորքից:

Թատրոնը կենդանի արվեստ է, որն արձագանքում է ժամանակի շնչին, հասարակության մտահոգություններին և մարդու որոնումներին։ Այն ոչ միայն պատմում է պատմություններ, այլև ձևավորում է մտածողություն, խթանում երկխոսությունն ու օգնում մարդուն ճանաչել ինքն իրեն և շրջապատը։ Եվ հենց այդ պատճառով է, որ թատրոնը մշտապես պահանջում է նոր լեզու, նոր արտահայտչաձևեր և մոտեցումներ, որոնք կկարողանան խոսել ժամանակակից հանդիսատեսի հետ։

Այսօր առանձնահատուկ նշանակություն ունի բեմում ժամանակակից դրամատուրգիայի ներկայությունը։ Ժամանակակից գրականության ներգրավումը հնարավորություն է տալիս թատրոնին չկորցնել կապը իրականության հետ և շարունակել խոսել արդիական խնդիրների մասին՝ առանց խուսափելու դրանց բարդությունից։ Միաժամանակ, մեծ նշանակություն ունի դասական ժառանգության նորովի մեկնաբանությունը։ Դասական գործերը մշտապես արդիական են, երբ ներկայացվում են ժամանակակից բեմական լեզվով և ստեղծագործական նոր մեկնաբանություններով։ Այդպիսի մոտեցումը հնարավորություն է տալիս պահպանելու մշակութային ժառանգությունը՝ միաժամանակ ապրեցնելով այն նոր սերունդների համար։

Անդրադառնալով Թատրոնի օրվան՝ անհրաժեշտ է հիշատակել նաև թատերական արվեստի հայ երախտավորների անունները: Այս տարի լրանում է նշանավոր արվեստագետներ Մետաքսյա Սիմոնյանի, Ժենյա Ավետիսյանի, Արմեն Խանդիկյանի, Արա Երնջակյանի, թատերագետներ Հենրիկ Հովհաննիսյանի, Լուիզա Սամվելյանի հոբելյանները, որոնց վաստակը, անկասկած, նշանավորում է հայ թատերարվեստի փառավոր անցյալն ու լուսավոր ապագան:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ թատերական գործիչներին տոնի կապակցությամբ։ Թատրոնի ապագան, ինչպես և ներկան, մեծապես կախված են թատրոնի մարդկանց ազնվությունից, ստեղծագործական խիզախությունից և ժամանակի հետ անկեղծ երկխոսություն վարելու պատրաստակամությունից»։

Հայերեն

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին