Արաղչին Գուտերեշին հայտնել է Հորմուզի նեղուցում «թշնամու նավերը» շրջափակելու օրինական իրավունքի մասին

2 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Հորմուզի նեղուցում «թշնամու նավերը» շրջափակելու իր երկրի օրինական իրավունքի մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Fars գործակալությունը։

Արաղչիի խոսքով՝ ներկայում Հորմուզի նեղուցում ոչ անվտանգ իրադրությունը «ԱՄՆ-ի և սիոնիստական ​​ռեժիմի կողմից օրենքի խախտման և ագրեսիայի ուղղակի հետևանք է»։

Ըստ գործակալության՝ նախարարը նշել է, որ թշնամիներին և նրանց դաշնակիցներին պատկանող կամ նրանց հետ կապված նավերի տեղաշարժը կանխելը Իրանի՝ որպես ափամերձ պետության օրինական իրավունքն է։

Արաղչին ընդգծել է, որ Իրանի իրավասու մարմինները, գիտակցելով նեղուցում նավագնացության անվտանգությունն ապահովելու իրենց պատասխանատվությունը, «անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկել»։

Փետրվարի 28-ին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր նեղուցով նավագնացությունը գրեթե դադարել է, ինչի հետևանքով նավթի գինը կտրուկ աճել է։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջնաժամկետ էր տվել Իրանին Հորմուզի նեղուցը բացելու համար՝ սպառնալով հարվածել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Ավելի ուշ, սակայն, Թրամփը հայտարարել է, որ այդ վերջնաժամկետը հետաձգում է մինչև ապրիլի 6-ը։

Իրան

Թրամփը ևս 10 օրով հետաձգում է Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները

Հայերեն Русский

Ոստիկանության գվարդիան մեկ տարում շուրջ 1000 հանցագործության դեպք է բացահայտել․ ՆԳ նախարարը հետևել է վարժանքին և պարգևներ հանձնել

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը

Զապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմ

ԱՄՆ-ն բարձրացրել է Դոնբասից զորքերի դուրսբերման դիմաց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը․ Զելենսկի

Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ կներկայացվի արհեստական բանականությամբ ստեղծված արվեստի գործ

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը