Սոցիալական հարցեր

Արսեն Թորոսյանը Մեծամորում ծանոթացել է անկախ կյանքի կենտրոնի շինարարական աշխատանքներին

2 րոպեի ընթերցում

Արսեն Թորոսյանը Մեծամորում ծանոթացել է անկախ կյանքի կենտրոնի շինարարական աշխատանքներին

Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում անկախ կյանքի կենտրոնի կառուցման աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են։ Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը այցելել է Արմավիրի մարզի Մեծամոր քաղաք և հետևել շինարարական աշխատանքների ընթացքին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարը այցի մասին տեսաուղերձ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ նշելով, որ սա, ըստ էության, առաջին անկախ կյանքի կենտրոնն է, որը կառուցվում է պետության կողմից։ Կենտրոնում հաշմանդամություն ունեցող և ոչ միայն հաշմանդամություն ունեցող քաղաքացիները հնարավորություն կունենան ստանալ տարբեր ծառայություններ, ձեռք բերել հմտություններ, սովորել ինքնուրույն ապրել։

Նախարարը նաև ընդգծել է, որ կենտրոնի ծառայություններից կկարողանան օգտվել տարածաշրջանի հատուկ կարիքներ ունեցող բնակիչները, այդ թվում՝ երեխաները։ Եթե ծրագիրը հաջողությամբ իրականացվի, նման կենտրոններ կկառուցվեն Հայաստանի բոլոր մարզերում՝ տիպային նախագծով։

«Կենտրոնը կազմված է չորս մոդուլից՝ յուրաքանչյուրը իր առանձին գործառույթներով, ինչպես նաև վարչական հատվածից։ Այն կունենա ժամանակակից լուծումներ՝ թե՛ տեխնոլոգիական հագեցվածությամբ, թե՛ նախագծմամբ։

Նախաձեռնությունը միտված է նոր ծառայությունների մատուցմանը հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին և Կառավարության սոցիալական քաղաքականության շարունակությունն է, որը ներառում է նաև տարբեր աջակցող ծրագրեր և նպաստների ավելացում։ Այս քաղաքականությունը կրելու է շարունակական բնույթ»,- նշել է նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում