Ընդդիմադիր պատգամավոր Թադևոս Ավետիսյանն ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ
1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովը քվեարկության արդյունքներով ընտրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Մրցակցության ու սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամներին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում Մրցութային խորհրդի որոշմամբ առաջադրված Եփրեմ Կարապետյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 59 պատգամավոր, դեմ՝ 1-ը։ Քվեարկությանը մասնակցել է 85 պատգամավոր։
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից որպես միասնական թեկնածու առաջադրված Թադևոս Ավետիսյանը ստացել է 83 կողմ ձայն։
Քվեարկությանը մասնակցել է 85 պատգամավոր, քվեատուփում առկա է եղել 85 քվեաթերթիկ, որոնցից 2-ը ճանաչվել են անվավեր։
Պատգամավոր Թադևոս Ավետիսյանը քվեարկության արդյունքների հրապարակումից հետո պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, որն ընդունվել է ՀՀ ԱԺ նախագահի կողմից։