Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի երկաթուղային ցանցը ղազախական կողմի կառավարմանը հանձնելու շուրջ խոսակցություններին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ավելի վաղ իր կողմից Ռուսաստանին ներկայացված առաջարկին՝ հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը փոխանցել որևէ երրորդ երկրի, որը բարեկամական հարաբերություններ ունի և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի հետ։   

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը 2026 թվականի փետրվարին այդպիսի առաջարկ էր ներկայացրել ռուսական կողմին՝ դա հիմնավորելով այն հանգամանքով, որ ՌԴ-ի կողմից հայկական երկաթուղային ցանցի կառավարման պայմաններում Հայաստանը զրկվում է իր մրցակցային առավելություններից, քանի որ կան երկրներ, որոնք հրաժարվում են Հայաստանի երկաթուղային ցանցից օգտվելու հեռանկարից այն պատճառով, որ այն կառավարվում է Ռուսաստանի կողմից։

Մարտի 26-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են տեղեկությունները, որ քննարկումներ կան Հայաստանի երկաթուղային ցանցը ղազախական կողմի կառավարմանը հանձնելու վերաբերյալ։  

«Մենք դեմ չենք լինի, եթե պարզվի, որ մեր և Ռուսաստանի միջև կա փոխըմբռնում, որ ղազախական ընկերությունը ընդունելի է երկուսիս համար։ Այժմ բանակցությունները ընթանում են մի փոքր այլ կերպ, քանի որ ռուս գործընկերները դեռ չեն ասել՝ «լավ, եկեք անենք դա»։ Նման գաղափարներ գոյություն ունեն, բայց դրանք դեռ պարզապես թևածող գաղափարներ են», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է վարչապետը։   

Փաշինյանը նաև հայտնել է, որ օրեր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Հայաստանի երկաթուղու հետ կապված հարցին անդրադարձ եղել է, սակայն նշեց, որ այդ առումով նորություն չկա, աշխատանքային գործընթաց է, որը շարունակվում է։ 

Հայերեն English فارسی Русский 中文

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ