Սև ծովում անօդաչու սարքը հարվածել է թուրքական լցանավի
1 րոպեի ընթերցում

Թուրքիայի ափերի մոտ անօդաչու սարքը հարվածել է նավթատար լցանավի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել են թուրքական լրատվամիջոցները՝ նշելով, որ միջադեպը տեղի է ունեցել Սև ծովում՝ Բոսֆորից 15 մղոն հեռավորության վրա։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հաստատել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ հարձակումն իրականացվել է հեռակառավարվող կատերի կողմից։
Նա նշել է, որ լցանավը պատկանում է թուրքական ընկերության։ Հարվածի հետևանքով նավի վրա պայթյուն է տեղի ունեցել։
Թուրքիայի 27 քաղաքացիներից բաղկացած անձնակազմը չի տուժել։
Ըստ հաղորդագրությունների՝ լցանավը պատկանում է ստամբուլյան Pergamon Shipping ընկերությանը և տեղափոխում էր 140 000 տոննա նավթ Ռուսաստանից։
Արդյոք սա եղել է հարձակում և ում կողմից է իրականացվել, առայժմ չի հաղորդվել։