Աշխարհ

Լուկաշենկոն և Կիմ Չեն Ընը պայմանագիր են ստորագրել Բելառուսի և ԿԺԴՀ-ի միջև բարեկամության և համագործակցության շուրջ

2 րոպեի ընթերցում

Լուկաշենկոն և Կիմ Չեն Ընը պայմանագիր են ստորագրել Բելառուսի և ԿԺԴՀ-ի միջև բարեկամության և համագործակցության շուրջ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ստորագրել են երկու երկրների միջև բարեկամության և համագործակցության պայմանագիր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդում է ԲելՏԱ գործակալությունը։

Փաստաթղթի ստորագրումը դարձել է Բելառուսի և ԿԺԴՀ-ի ղեկավարների միջև պաշտոնական բանակցությունների կարևոր արդյունքներից մեկը։

Ալեքսանդր Լուկաշենկոն այս փաստաթուղթը համարել է հիմնարար, քանի որ այնտեղ հստակ շարադրված են երկու երկրների փոխգործակցության նպատակներն ու սկզբունքները, սահմանված են ապագա փոխշահավետ գործընթացների ինստիտուցիոնալ շրջանակները։

«Նոր միջպետական ​​պայմանագիրը լինելու է այն իրավական հիմքը, որը հետագայում կերաշխավորի երկկողմ հարաբերությունների կայուն զարգացումը», - ասել է Կիմ Չեն Ընը փաստաթղթի մասին։

Ավելի վաղ Բելառուսի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովը լրագրողներին պարզաբանել էր, որ այս պայմանագիրը հիմնարար փաստաթուղթ է, որը թույլ կտա ավելի ակտիվորեն զարգացնել հարաբերությունները։

«Առկա է ուղղությունների մի ամբողջ համալիր, որոնք հետաքրքրում են և՛ բելառուսական, և՛ կորեական կողմին։ Դրանք բոլորն արտացոլված են բարեկամության շուրջ համապատասխան պայմանագրում, որը ստորագրելու են մեր երկրների ղեկավարները: Եվ այս պայմանագրի հիման վրա արդեն կզարգացնենք շփումները ճյուղային նախարարությունների և գերատեսչությունների միջև», - ասել էր ԱԳ նախարարության ղեկավարը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում