Աշխարհ

Լուկաշենկոն Հյուսիսային Կորեայում է՝ երկկողմ հարաբերությունների խորացման նպատակով

1 րոպեի ընթերցում

Լուկաշենկոն Հյուսիսային Կորեայում է՝ երկկողմ հարաբերությունների խորացման նպատակով

Փհենյանում տեղի է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո նա ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ միասին այցելել է «Ազատագրում» հուշահամալիր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ԲելՏԱ լրատվական գործակալությունը։

Նշվում է, որ Լուկաշենկոյի այցի նպատակն է ամրապնդել երկու երկրների հարաբերությունների իրավական հիմքերը և նպաստել փոխգործակցության խորացմանը։

Բելառուսի արտգործնախարար Մաքսիմ Ռիժենկովի խոսքով՝ Լուկաշենկոյի այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել բարեկամության և համագործակցության մասին շուրջ 10 համաձայնագիր։

Երկու ղեկավարների նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2025 թ. սեպտեմբերին Պեկինում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում