Գրոսին հնարավոր է համարել առաջիկա հանգստյան օրերին Իսլամաբադում ԱՄՆ-Իրան բանակցությունները

2 րոպեի ընթերցում

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կարող են տեղի ունենալ այս շաբաթվա վերջին Իսլամաբադում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Corriere della Sera թերթին տված հարցազրույցում։

«Կարծում եմ՝ բանակցությունները կարող են տեղի ունենալ այս հանգստյան օրերին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում։ Ակնկալում եմ, որ դրանք ավելի լայն կլինեն և կվերաբերեն ոչ միայն միջուկային էներգետիկային, որը հակամարտության պատճառ դարձավ։ Այս անգամ օրակարգում կլինեն նաև հրթիռները, Իսլամական Հանրապետության հետ դաշնակցող աշխարհազորայինները և Իրանի անվտանգության երաշխիքները», - ասել է նա։

Գրոսին նաև կարծիք է հայտնել, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունն ազդել է իրավիճակի վրա։

«Երեք շաբաթ շարունակվող պատերազմն իր հետքն է թողել. հասցվել է հսկայական վնաս, տուժել են Իրանի տնտեսական, էներգետիկ և արդյունաբերական ենթակառուցվածքները։ Սա կհանգեցնի մի փոքր այլ քննարկման», - նշել է ԱԷՄԳ ղեկավարը։

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել էր, որ Իրանը չի բանակցում ԱՄՆ-ի հետ, քանի որ չի վստահում Վաշինգտոնի դիվանագիտությանը։

Իրան

Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններ չի վարում. ԱԳՆ խոսնակ

Հայերեն Русский

Ֆլորենցիայում անձրևաջուրը թափանցել է Պալացո Պիտտի, որտեղ Ժամանակակից արվեստի պատկերասրահի որոշ սրահներ փակվել են

Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի բենզալցակայաններում վառելիքի գները անտանելի է անվանել

Օլիմպիադա-2026. Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը հաղթեցին երկրորդ տուրում ևս

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի Ուկրաինա

Քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը

Մինսկի փողոցում կլինեն նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր

Գերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքում

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Բրազիլի դեսպանի հետ

Ֆրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացել

Շոտլանդիան շրջակա միջավայրի հետ կապված մտահոգությունների պատճառով դադարեցրել է ԱԲ խոշոր տվյալների կենտրոնների հաստատման ծրագիրը