Չինաստանն աջակցում է Մերձավոր Արևելքում լարվածության թուլացման ջանքերին. ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

Չինաստանն աջակցում է Մերձավոր Արևելքում լարվածության թուլացման և խաղաղության շուրջ բանակցություններ սկսելու բոլոր փորձերին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով երկրի արտգործնախարարության խոսնակ Լին Ցզյանին։

«Հրադադարը և ռազմական գործողությունների դադարեցումը առաջնահերթ խնդիր են, իսկ երկխոսությունն ու բանակցությունները՝ առաջ շարժվելու ուղին», - ասել է նա Պեկինում կայացած մամուլի ասուլիսում։

Լին Ցզյանը նաև հայտնել է, որ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին մարտի 24-ին իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիին ասել է, որ բոլոր կողմերը պետք է «օգտագործեն խաղաղության յուրաքանչյուր հնարավորություն ու պատուհան», որպեսզի խաղաղության շուրջ բանակցությունները սկսվեն հնարավորինս շուտ։

«Մենք աջակցում ենք բոլոր ջանքերին, որոնք կհանգեցնեն ապաէսկալացման և երկխոսության վերսկսման», - պատասխանել է նա, երբ նրան հարցրել են Պակիստանի մասին՝ որպես ԱՄՆ-ի և Իրանի միջև միջնորդի։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ բանակցություններ են ընթանում, և երկու կողմն էլ ցանկանում են համաձայնագիր կնքել։ Իրանում հերքել էին դա։ Ամերիկյան ԶԼՄ-ներն էլ, վկայակոչելով աղբյուրների, գրել են, թե Թրամփի վարչակազմն Իրանին առաջարկել է 15 կետից բաղկացած հրադադարի ծրագիր:

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ երկիրն ԱՄՆ-ի հետ չի բանակցում, քանի որ չի վստահում Վաշինգտոնի դիվանագիտությանը։

Իրան

Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններ չի վարում. ԱԳՆ խոսնակ

Հայերեն فارسی Русский

Կատարն Իրանին է ներկայացրել ԱՄՆ-ի հետ հակամարտության դադարեցման համաձայնագրի նոր նախագիծ. Reuters

Միրզոյանը մանրամասներ ներկայացրեց ԵՄ-ի հետ վիզայի ռեժիմի ազատականացման գործընթացից

Սլովենիան աջակցում է ԵՄ-ի հետ գործակցությունը խորացնելու Հայաստանի ջանքերին. Կայզեր

Ֆրանսիայի անկարգությունները՝ մարքեթինգային հնարավորություն չինական ապակի արտադրող ընկերության համար

ՀՀ ԱԺ նախագահը զգուշացրել է սոցիալական հարթակում իր անունով և նկարով բացված կեղծ օգտահաշվի մասին

Հայաստանն ու Սլովենիան ընդլայնված քաղաքական երկխոսության մասին փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր

Էդգար Առաքելյանը երդմամբ ստանձնեց պատգամավորի մանդատը

Ընտանիքում բռնությունը չունի քաղաքական պատկանելություն․ Արուսյակ Մանավազյան

Moveius բալետը COP17-ի շրջանակում հանդես է եկել երևանյան բեմում